Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

ԿԸՀ. Նախնական արդյունքներով հաղթել է Սերժ Սարգսյանը

ԿԸՀ. Նախնական արդյունքներով հաղթել է Սերժ Սարգսյանը
20.02.2013 | 11:33

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց ձայների հաշվարկը Հայաստանի բոլոր 1988 ընտրատեղամասերում` արձանագրելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Նախնական տվյալների համաձայն, իշխող Հանրապետականի թեկնածուն վերընտրվել է` ստանալով քվեների 58,64 տոկոսը:
Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի առաջին արտգործնախարար, ,Ժառանգությունե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, ըստ նախնական արդյունքների, ստացել է քվեների 36,75 տոկոսը:
Մյուս հինգ թեկնածուները զգալիորեն զիջում են առաջատարներին. երրորդ տեղը գրաված Հրանտ Բագրատյանը ստացել է քվեների շուրջ 2 տոկոսը:

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ